Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Նորություններ

ՀԺԱՄ-ը տոնեց իր 10-ամյակը

03.12.2011

2011թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստերի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն (ՀԺԱՄ) կուսակցության տասնամյակին նվիրված համաժողովը: Բացման խոսքում ՀԺԱՄ վարչության անդամ Արթուր Լևոնյանը ողջունեց ներկաներին, խոսեց անցյալի նվաճումների և բացթողումների մասին և նշեց այն հիմնական ուղղությունները, որոնք ընկած են ՀԺԱՄ քաղաքական ծրագրի հիմքում: Դրանց թվում մեծ տեղ են կազմում միջին խավը, փոքր և միջին բիզնեսը, գիտությունը և կրթությունը, երիտսարդությունն ու գյուղացիությունը : Նա բոլորին կոչ արեց ակտիվության և նախաձեռնողականության , համաժողովին մաղթելով հաջող ընթացք :
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա կարևորեց ՀԺԱՄ կուսակցության կողմից միջին խավի շահերի պաշտպանությունը : Մանուկ Մկրտչյանը նշեց, որ ՀԺԱՄ կուսակցությունը առանցքային դեր ուներ <<Հանուն հայության հարատևման>> շարժման ստեղծման գործում: Նա կարևորեց ՀԺԱՄ-ի 10-ամյա գործունեությունը և մաղթեց հետագա հաջողություններ :
Համաժողովի աշխատանքները ողջունեց Ազգային Ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Նա կոչ արեց քաղաքական ակտիվության: Արշակ Սադոյանը նշեց, որ հարկավոր է կատարել համակարգային փոփոխություններ :
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային Ժողովի պատգամավոր, Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Ազգային Անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ողջունեց ՀԺԱՄ կուսակցության որդեգրած ակտիվ նախաձեռնողական քաղաքականությունը :
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ողջյունի խոսքում պատրաստակամություն հայտնեց ՀԺԱՄ-ի հետ համագործակցելու` ընդհանուր խնդիրների լուծման համար :
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, Ազգային Ժողովրդավարական Միություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Աղոյանը, կուսակցության վարչության անդամ Դուստրիկ Մխիթարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ակբերտ Բաղդասարյանը:
Այնուհետև իր հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը: Նա համառոտ անդրադարձով նախորդ տասը տարիներին ՀԺԱՄ կուսակցության կողմից իրականացրած գործունեությանը, հանգամանալից կերպով ներկայացրեց կուսակցության մոտ ծրագրերն ու նպատակները` նշելով, որ ՀԺԱՄ կուսակցությունը մասնակցելու է 2012թ. խորհրդարանական ընրություններին:
Ելույթ ունեցավ ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի նախագահ Հայկ Կոնջորյանը: Նա կարևորեց երիտասարդության հասարակական-քաղաքական ակտիվությունը և նախաձեռնողականության կոչ արեց:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀԺԱՄ կուսակցության անդամ, երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Եփրեմյանը: Նա անդրադարձավ ներկայիս քաղաքական գաղափարախոսությունների զարգացման միտումներին, ժողովրդավարության կայացման խնդիրներին, ազատական արժեքների հարաբերությանը :


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA
Կարդացեք նաև

ՀԺԱՄ վարչության հայտարարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

Հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԺԱՄ կուսակցության նամակը

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

«Գազպրոմը», Հայաստանի կառավարությունը և Իրան-Հայաստան կիսագործող գազատարը

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6